ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից ֆիզիկական անձ հանդիսացող ՀՀ քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների՝ ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ օրենքով նախատեսված էր ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ-ով հարկում չիրականացնել 2017-ից, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում խնդրի քննարկման մասսայականությունը, ՀՀ նախագահի հետ որոշել են վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունն ու կրճատել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը:«ԵՏՄ-ի համար խնդիրը նոր չէ. անցումային նման սահմանափակում ունեցել է նաեւ Ղազախստանը: Վերջին մեկ տարում Հայաստանն ակտիվ քննարկումներ է ունեցել ԵՏՄ երկրների իր գործընկերների հետ՝ առեւտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ մեխանիզմների վերացման ուղղությամբ»,- ասել է վարչապետը:Համապատասխան որոշման նախագիծը կառավարության կողմից ընդունվել ու ճանաչվել է անհետաձգելի՝ համապատասխան գերատեսչություններին երկու օր ժամանակ տալով վերջնական կարգավորումների հստակեցման համար: Tweet Դիտում՝ 10550