ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է բորսայի մրցանակաբաշխության երկու անվանակարգում

15.02.2016 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կազմակերպած մրցանակաբաշխության «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում 2015» անվանակարգում:

Միաժամանակ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետ Կարեն Սարգսյանը մրցանակ է ստացել «Բորսայի լավագույն գործընկեր` առեւտրի մասնակից» անվանակարգում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ բանկը մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել երեք անվանակարգում՝ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» եւ «Գրան պրի»:  

Բանկն արդեն երկու անգամ հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ արտարժույթի շուկայում» անվանակարգում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ չէ, որ հաստատում է իր դիրքերը, որպես ֆոնդային ֆորսայի ամենաակտիվ եւ լուրջ մասնակից: Մեզ շատ հաճելի է  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից ստանալ միանգամից երկու մրցանակ, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է մեր բանկի գանձապետարանի թիմի պրոֆեսիոնալիզմը: Ֆոնդային բորսայում մեր գործունեության բարձր գնահատականը խթանում է մեզ առավել ակտիվացնելու մեր գործունեությունը ֆոնդային շուկայում»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 8913
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW