Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շարունակում է դասընթացները ՓՄՁ-ների համար

12.02.2016 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը փետրվարի 23-26-ը հերթական անվճար բիզնես դասընթացները կանցկացնի փոքր ու միջին ձեռնարկությունների ղեկավարների համար:

Բանկում նշել են, որ ծրագրի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական եւ պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաեւ մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը:

«Դասընթացների ցանկը ապագայում կհամալրվի մեր գործընկերների համար օգտակար այլ թեմաներով»,- ասված է հաղորդագրությունում:
 
Բանկում ընդգծել են, որ այսուհետ անվճար անցկացվող բիզնես դասընթացները կազմակերպվելու են ոչ միայն բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլեւ դասընթացին մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր եւ միջին ձեռնարկությունների ղեկավարների համար:

Դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է գտնել բանկի պաշտոնական կայքում:

Դիտում՝ 4203

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW