ՀՀ-ն եւ Չեռնոգորիան սերտացնում են գործարար կապերը

11.02.2016 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Հայաստանի եւ Չեռնոգորիայի կառավարությունների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ՝ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության ու փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար:

Ակնկալվում է, որ համաձայնագիրը կնպաստի երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը՝ յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորելով լիակատար պաշտպանություն եւ ապահովագրություն, ինչպես նաեւ ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:

Զբոսաշրջության ոլորտի համաձայնագրի շրջանակում էլ կողմերը միմյանց կօժանդակեն կադրերի պատրաստման, վերապատրաստման հարցում եւ կխրախուսեն երկու երկրների զբոսաշրջային օպերատորների, լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը:

Դիտում՝ 4742

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW