Պարենային ապրանքները հունվարին թանկացել են 5%-ով

08.02.2016 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. հունվարին Հայաստանի պարենային ապրանքների շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 5% գնաճ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ տարվա առաջին ամսին արձանագրված պարենային ապրանքների գնաճը հիմնականում պայմանավորվել է ձվի, մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի գների աճով:

Այսպես, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9,2%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ՝ 31,5% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ արձանագրվել է 19,9% գնանկում, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 8,5% գնաճ:

Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հունվարին անցած տարվա հունվարի համեմատ նվազել է 16,9%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 8,3% գնաճ:

Նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ թանկացումներ են գրանցվել նաեւ սուրճի, թեյի, կակաոյի՝ 0,1%, կաթնամթերքի՝ 0,2%, շաքարավազի՝ 0,2%, այլ մթերքների՝ 0,3%, ինչպես նաեւ կենդանական եւ բուսական յուղերի՝ ապրանքախմբերում (0,6%):

Միաժամանակ, մսամթերքը հունվարին նախորդ ամսվա համեմատ էժանացել է 0,1%-ով, ձկնամթերքը, հրուշակեղենը եւ ոչ ոգելից խմիչքները՝ 0,3%-ով, իսկ հացամթերքի, ոգելից խմիչքների եւ ծխախոտի գները նվազել են շուրջ 0,1%-ով:

Բացի այդ, ոչ պարենային ապրանքների ՀՀ շուկայում հունվարին արձագրվել է գնանկում 0,6%-ի չափով, իսկ ծառայությունների սակագները մեկ ամսում բարձրացել են 0,4%-ով:

Հարկ է նշել, որ հանրապետությունում 2016թ. հունվարին նախորդ ամսվա համեմատ գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի գնանկում` համապատասխանաբար 4,8% եւ 6% չափով:

Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում այս տարվա հունվարին 2015թ. դեկտեմբերի նկատմամբ աճել են 2,2%-ով, իսկ 2015թ. հունվարի նկատմամբ՝  նվազել 0,4%-ով:

Դիտում՝ 3092
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW