Քննարկվել է Արցախում «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի ընթացքը

04.02.2016 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը կարեւորել է աշխատանքների պատշաճ կատարումը՝ պահպանելով նախանշված ժամկետները:

Դիտում՝ 15072

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW