ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամն այսօր ստորագրել են համագործակցության փաստաթուղթ:Հայաստանի զարգացման հիմնադրամում նշել են, որ փաստաթղթի նպատակն է համատեղ նպաստելու Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ բարձրացնելու զբոսաշրջության ոլորտի դերը տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հարցում:«Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը կարեւոր գործոն է երաշխավորելու, որ մեր ծրագրերն օրգանապես լրացնեն այլ շահագրգիռ կողմերի ջանքերը զբոսաշրջության ոլորտում հանգեցնեն համատեղ արդյունքների»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:«Զբոսաշրջության ոլորտի եւ տարածքների համաչափ զարգացումը Հայաստանի կառավարության գերակայություններից են, եւ ՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ Հայաստանի զարգացման հիմնադրամը Բջնիում զբոսաշրջային այս ծրագրի միջոցով առավելագույնս նպաստում է այդ նպատակի իրագործմանը: Կարծում եմ` ծրագիրը հաջող օրինակ կծառայի նմանատիպ այլ նախաձեռնությունների համար»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: ՄԱԶԾ-ն եւ Հայաստանի զարգացման հիմնադրամը հաջողությամբ համագործակցել են գյուղական զբոսաշրջության ինտեգրված զարգացման վերաբերյալ նախագծի հայեցակարգը մշակելու շուրջ: Որպես փորձնական նախաձեռնություն, ՄԱԶԾ-ն ուսումնասիրել է զբոսաշրջության չօգտագործված ներուժը Կոտայքի մարզի Բջնի համայնքում: Ակնկալվում է, որ համայնքում զբոսաշրջության փորձարկված եւ հաջողված միջոցառումները կկիրառվեն Հայաստանի այլ համայնքներում ՄԱԶԾ-ի առաջիկա ծրագրերում: Tweet Դիտում՝ 3817