Տարածքային հարկային տեսչությունները միաձուլվում են

29.01.2016 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարտի 1-ից կմիաձուլվեն Էջմիածնի ու Արմավիրի եւ Կոտայքի ու Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները:

Համապատասխան որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ կառույցների միաձուլումը կառավարության կողմից հարկային մարմնում իրականացվող բարեփոխումների շարունակությունն է, որի նպատակն է նվազագույնի հասցնել հարկային մարմնի ստորաբաժանումների թիվը` աշխատանքային միջոցների արդյունավետ օգտագործման ու տեղաբաշխման եւ անձնակազմի օպտիմալացման միջոցով:

Նախագծի համաձայն՝ ՀՀ ՖՆ Կոտայքի եւ Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները միաձուլման ձեւով կվերակազմավորվի Կոտայքի տարածքային հարկային տեսչություն, իսկ Էջմիածնի եւ Արմավիրի տարածքային հարկային տեսչությունները միաձուլման ձեւով՝ Արմավիրի տարածքային հարկային տեսչություն:

«Նշված գործընթացի իրականացումը հնարավոր է դարձել հարկային մարմնում էլեկտրոնային համակարգի ներդրման ու բիզնես գործընթացների բարելավման, ինչպես նաեւ նպատակային ու հասցեական հարկային հսկողության իրականացման եւ դրա արդյունավետության բարձրացման շնորհիվ»,- ասել է Գագիկ Խաչատրյանը:

Դիտում՝ 5326

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW