Յունիբանկը զարգացնում է հեռակա սպասարկման ուղղությունը

27.01.2016 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը շարունակում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի գործառույթների ընդլայնումն ու օգտագործման որակի ու հարմարավետության բարձրացումը հաճախորդների համար:

Բանկում նշել են, որ համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի ցանկացած կետից` ինտերնետին միացված համակարգչի միջոցով:

Մասնավորապես, համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում՝ հնարավորություն տալով առանց բանկ այցելելու իրականացնել գործարքներ, աշխատել վճարային փաստաթղթերի հետ, ստանալ քաղվածքներ, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:

Համակարգը չի պահանջում հատուկ ծրագրի ներդրում` հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով: Եթե հաճախորդի մոտ ծագում են համակարգի օգտագործման հետ կապված հարցեր, ապա նա կարող է օգտվել օգնության հնարավորությունից` սեղմելով հարցականի նշանը:

Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է դիմում ներկայացնի բանկին` համակարգում գրանցվելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը:

Ծառայություն տարեկան սակագներն են՝ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար սահմանված է 10 000 դրամ, ոչ ռեզիդենտ անձանց համար` 50 000 դրամ:

«Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունն երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հավաստագրի միջոցով: Հաճախորդի նույնականացումն իրականացվում է հաճախորդի ծածկագրի, գաղտնաբառի եւ գաղտնի բանալիի ստուգման միջոցով:

«Յունիբանկն ակտիվ զարգացնելու է այս ուղղությունը` առաջարկելով սպասարկման ժամանակակից լուծումներ, որոնք կխնայեն հաճախորդի ժամանակը եւ գործարք կատարելու համար կազատեն նրան բանկ այցելելու անհրաժեշտությունից: Բանկը ձգտելու է որքան հնարավոր է շատ գործարքներ իրականացնել առանց բանկային աշխատակցի միջամտության` հնարավորություն ընձեռելով հաճախորդներին սպասարկվել իրենց նախընտրելի ժամանակ եւ իրենց համար հարմար վայրում»,- նշված է Յունիբանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 4025
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW