Զարգացման ֆրանսիական գործակալությունը €75 մլն վարկ է տրամադրել Հայաստանին՝ Վեդիի ջրամբարի կառուցումը ֆինանսավորելու նպատակով:Ինչպես հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, համապատասխան վարկային համաձայնագիրն այսօր ստորագրել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի գծով վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրեսը եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն:«Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաեւ բնակչության զբաղվածությունը»,-ասել է Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ համագործակցության նոր ուղիներ մշակել:«Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեղմել սակավաջրությունը Արարատյան դաշտավայրում, ինչպես նաեւ մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչը, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության»,- նշել է Ժան Ֆրանսուա Շարպենտիեն:Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին արտոնյալ է:Վարկային համաձայնագրի կնքման մասին որոշումը ՀՀ կառավարությունը հաստատել էր 2015թ. դեկտեմբերի կեսին: Վեդի գետի վրա նախատեսվում է կառուցել 20 մլն խմ ընդհանուր ծավալով ջրամբար: Tweet Դիտում՝ 4769