Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է ”հայկական դրամի գերագնահատման բացահայտ նշանների բացակայության մասին”

08.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 8 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տվել զերծ մնալ նախատեսված սղաճի առավելագույն ցուցանիշի հաճախակի վերանայումներից:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակUؖ̕•ɕՕؖ•֕Ȭ այս մասին ասվում է ԱՄՀ հաղորդագրոթյան մեջ, որն հրապարակվել Հայաստանի կառավարության հետ վարած խորհրդատվությունների արդյունքներով:

ԱՄՀ տնօրենների խորհուրդը բարձր է գնահատել Հայաստանի Կենտրոնական բանկի քաղաքականությունը գնային կայունության պահպանման ուղղությամբ եւ նշել է դրամավարկային եւ ֆիսկալ քաղաքականություն իրականացնող մարմինների գործողություններն ավելի արդյունավետ համակարգելու անհրաժեշտությունը` ցածր սղաճի եւ մրցունակ փոխարժեքի ապահովման համար:

ԱՄՀ-ն հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի կառավարության հավատարմությունը ճկուն լողացող փոխարժեքի քաղաքականությանը, որը նպաստում է գների կայունության պահպանմանը: Հիմնադրամը ողջունել է նաեւ Հայաստանի ԿԲ քաղաքականությունը արժութային շուկայում միջամտությունը սահմանափակելու ուղղությամբ:

ԱՄՀ տնօրենների խորհրդի անդմաները հայտարարել են “հայկական դրամի գերագնահատման ակնհայտ ֕וU֕֕Ŗ•VUUϕUՕؖ•ɕՕU֠մասին” եւ նշել են, որ հայկական արտադրանքի մրցունակության խնդիրը պետք է լուծվի “արտադրողականության բարձրացման եղանակով”, ներառյալ գործարար մթնոլորտի բարելավումը եւ մրցակցության խթանումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 7068
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW