Արժույթի միջազգային հիմնադրամը ողջունում է Հայաստանում ֆինանսական հատվածի զարգացմանն ուղղված ջանքերը

08.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 8 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ողջունում է Հայաստանում ֆինանսական շուկայի զարգացմանն ուղղված ջանքերը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին ասվում է ԱՄՀ հաղորդագրոթյան մեջ, որն հրապարակվել Հայաստանի կառավարության հետ վարած խորհրդատվությունների արդյունքներով:

ԱՄՀ Տնօրենների խորհրդի անդամները նշել են, որ ֆինանսական կարգավորման հետագա ուժեղացմանն ուղղված բարեփոխումները կբարելավեն կորպորատիվ կառավարումը բանկերում, կնպաստեն մրցակցության աճին, վարկավորման եւ ավանդների դրույքաչափերի միջեւ մեծ տարբերության կրճատմանը եւ դոլարիզացիայի մակարդակի նվազմանը: ԱՄՀ կարծիքով, “խոշոր միջազգային հեղինակավոր բանկերի մասնակցության աճը կնպաստի այդ գործընթացներին”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 6852
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW