«Գեոթիմը» Ամուլսարի հարակից համայնքների բյուջե է վճարել $1 մլն

25.12.2015 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. «Գեոթիմը» Ամուլսարի հարակից համայնքների բյուջեներ է վճարել գրեթե $1 մլն` որպես հողերի վարձակալության վճար:

«Գեոթիմի» տարածած հաղորդագրության համաձայն՝ բոլոր 3 համայնքների համար 2015թ. հողերի վարձակալության վճարները կազմում են ընդհանուր առմամբ շուրջ $979 700, որից յուրաքանչյուր համայնքի բյուջե վճարվել է համապատասխանաբար` Սարավան – $428 575, Գորայք - $421 125, Գնդեվազ - $130 062:

«Չնայած նրան, որ Ամուլսարի հանքի շինարարությունը դեռ չի սկսվել` վերջին տարիներին (2009-2015), երբ «Գեոթիմը» իրականացնում էր որոնողահետախուզական աշխատանքներ, Ամուլսարի հարակից 3 համայքների բյուջեներ, որպես հողի վարձակալության վճարներ, վճարվել է ընդհանուր առմամբ ավելի քան $2 մլն»,- ասված է հաղորդագրությունում:

2015թ. համայնքներում իրականացվել են համայքային աշխատանքներ՝ «Գեոթիմից» ստացված հողի վարձակալության վճարների հաշվին:

Ի լրումն հողի վարձակալության վճարների՝ «Գեոթիմը» իրականացրել է նաեւ սոցիալական զարգաման ծրագրեր 3 գյուղական համայնքներում եւ Ջերմուկում՝ գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացման, կրթական, մշակութային, առողջապահական եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: 2015թ. սոցիալական ծրագրերում ներդրվել է մոտ $200 000:  

Դիտում՝ 5100
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW