ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանության է արժանացրել «Դրամարկղային գործառնությունների մաuին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կվերացվի Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կողմից կանխիկ գնումներ կատարելու սահմանափակումը:Գործող օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանցից միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումը չի կարող գերազանցել 3 մլն դրամը: «Նախագծով առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումները բոլոր այն դեպքերում, երբ վճարումներն ընդունվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դիմաց, եւ այդ գնումների մասով տնտեսավարող սուբյեկտները օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Tweet Դիտում՝ 4303