Երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերն արդեն գործում են

01.12.2015 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդեն գործում են երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը, որոնց համաձայն՝ ՀՀ տարածքում գործող բանկերում միայն դրամային ավանդների երաշխավորման առավելագույն չափը կազմում է 10 մլն ՀՀ դրամ, իսկ միայն արտարժութային ավանդների երաշխավորման առավելագույն չափը` 5 մլն ՀՀ դրամ:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից Banks.am-ին տեղեկացրել են, որ այն դեպքում, երբ ավանդատուն բանկում ունի միաժամանակ դրամային եւ արտարժութային ավանդներ, եւ դրամային ավանդն ավելի է 5 մլն ՀՀ դրամից, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչեւ 10 մլն ՀՀ դրամի չափով:

Օրենքը սահմանում է նաեւ երաշխավորված ավանդների եւս մեկ դեպք, երբ ավանդատուն բանկում ունի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդներ, եւ դրամային ավանդի գումարը պակաս է 5 մլն ՀՀ դրամից, ապա այս դեպքում երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ, իսկ արտարժութային ավանդը՝ 5 մլն ՀՀ դրամի եւ դրամային ավանդի տարբերության չափով:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հայտնել են նաեւ, որ նշված չափերով երաշխավորվում են ոչ միայն օրենքի փոփոխությունից հետո ներդրվող ավանդները, այլեւ բանկերում արդեն իսկ առկա ավանդները:

Դիտում՝ 14784
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW