Երաշխավորված ավանդների չափերն ավելացել են 2.5 անգամ

27.10.2015 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ դրա՝  միայն դրամային ավանդների երաշխավորման չափը սահմանվում է մինչեւ 10 մլն ՀՀ դրամ (մինչ օրս գործող մինչեւ 4 մլն ՀՀ դրամի փոխարեն):

Իսկ միայն արտարժութային ավանդների երաշխավորման չափը՝ մինչեւ 5 մլն ՀՀ դրամ (մինչ օրս գործող մինչեւ 2 մլն ՀՀ դրամի փոխարեն):

«Երաշխավորված ավանդների չափերի փոփոխությունը կնպաստի ավանդատուների շահերի պաշտպանության ամրապնդմանը եւ ավանդների երաշխավորման համակարգի արդյունավետության բարձրացմանը»,- Banks.am-ին ասել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը:

Նա նաեւ նշել է, որ օրենքը ուժի մեջ կմտնի մոտ օրերս`ԱԺ կանոնակարգի համաձայն համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո:

Դիտում՝ 14737
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai