Վարչապետը կոչ է արել նախարարություններին թափանցիկ աշխատել

19.11.2015 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ կառավարությունը որդեգրել է բաց եւ թափանցիկ գործելաոճ:

Այս մասին նա ասել է գործադիրի նիստի սկզբում:

«Մենք պետք է ազնվորեն եւ պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները՝ ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ»,- ասել է վարչապետը՝ հորդորելով բոլոր նախարարներին ավելի ակտիվ եւ նախաձեռնող լինել այս հարցերում:

Նա կոչ է արել նախարարներին օգտագործել թե՛ նախապես ծրագրված, թե՛ առաջացող բոլոր հնարավորություններն՝ առավել բաց հաղորդակցության համար:

«Օրինակ, կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը հանրության հետ եւս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար, եւ ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքերով»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ վերջերս հարցեր են բարձրացվում առ այն, որ նախարարություններն ու գերատեսչությունները, որոնք վարկային ծրագիր են իրականացնում, համապատասխան տեղեկատվություն չեն տրամադրում հանրությանը:

«Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած պարբերաբար հանրությանը տեղեկացնել իրականացվող ծրագրերի արդյունքների մասին՝ կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով եւ դժվարություններով: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, եւ պետք է դա ապացուցենք մեր վարքով եւ գործով»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Դիտում՝ 2786
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW