ՀՀ-ն ու ԱՄՆ-ն Երեւանում քննարկում են առեւտրային կապերի խորացումը

17.11.2015 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ասել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ միջազգային գործարար համայնքի շահերի կենտրոն` բիզնես գործունեության համար բարենպաստ պայմաններին հավելելով ավանդական հայկական հյուրընկալությունը:

Կարեն Ճշմարիտյանն այս մասին ասել է Երեւանում տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստի ժամանակ:

«Այս համատեքստում կառաջարկեի դիտարկել նաեւ միջազգային խոշոր ընկերությունների՝ Հայաստանում գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները: Առավել եւս, որ ԱՄՆ ներդրողները վաղուց գնահատել են Հայաստանի հնարավորությունները, մասնավորապես` ծառայությունների, զբոսաշրջության, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, խորհրդատվության ոլորտներում»,- ասել է նախարարը:

Նիստի օրակարգում են եղել մտավոր սեփականության իրավունքին, մաքսային ձեւակերպումներին, առեւտրի տեխնիկական խոչընդոտներին, գյուղատնտեսության սանիտարական միջոցներին, ներդրումների խթանման ջանքերին, պետական գնումներին, Առեւտրի համաշխարհային կազմակերպության Առեւտրի դյուրացման համաձայնագրին, մասնավոր հատվածի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

«Վերհանելով ու կարգավորելով այդ խնդիրները՝ մենք կխորացնենք առեւտրային հարաբերությունները Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Նիստի արդյունքում նախատեսվում է ընդունել գործողությունների համատեղ ծրագիր եւ նախանշել փոխադարձ առեւտրի եւ ներդրումների խթանման հարցում կատարվելիք հետագա քայլերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման ուղղությունները:

Նիստին մասնակցել են ոլորտային փորձագետներ եւ շուրջ 60 գործարարներ:

Դիտում՝ 2706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW