«Դելոյթ եւ Տուշ»-ը ՀՀ էներգետիկ ոլորտի կարգավորման 17 առաջարկ է ներկայացրել

28.10.2015 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Դելոյթ եւ Տուշ» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է Հայաստանում էլեկտրաէներգետիկ համակարգի կարգավորման ոլորտում խորհրդատվական ծառայությունների մատուցման երկրորդ փուլի հաշվետվությունը:

Ընկերությունը 2-րդ փուլի արդյունքներով ներկայացրել է 17 առաջարկություն:

Մասնավորապես, ՀԾԿՀ-ին, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, ՀԷՑ-ին եւ «Էներգետիկայի» ԳՀԻ-ին առաջարկվում է՝

1.Ստուգել ՀԷՑ-ում կորուստների հաշվարկների արդյունքները՝ ԱՊՀ երկրներում իրենց գործունակությունն ապացուցած մեթոդաբանությունների եւ ծրագրերի համաձայն, ինչպես նաեւ կիրառել «Էներգետիկայի» ԳՀԻ ծրագրային ապահովումը ԱՊՀ առանձին երկրներում կորուստների հաշվարկի համար:

2. Հաշվարկների արդյունքների հիման վրա կազմակերպել մասնագիտական քննարկում կորուստների հաշվարկի մոտեցումների վերաբերյալ ՀԷՑ-ի եւ «Էներգետիկայի» ԳՀԻ-ի եւ այլ շահագրգիռ կողմերի միջեւ:

3. Հաստատել տեխնիկական կորուստների մակարդակի նվազեցման միջոցառումների ծրագիր:

«Դելոյթ եւ Տուշ»-ը ՀԾԿՀ-ին եւ կարգավորվող ընկերություններին առաջարկում է՝

4. Սահմանել ծախսերի հիմնական տեսակների առավելագույն մակարդակը ողջ շղթայի համար՝ «արտադրություն-հաղորդում-առաքում եւ սպառում» մինչեւ հաջորդ սակագնային ժամանակաշրջանի սկիզբը:

5. Մշակել նորմատիվային ցուցանիշների միասնական համակարգ (բենչմարկինգ) ողջ աշխարհում գործնականորեն ընդունված խթանող կարգավորման ներդրման շրջանակում:

6. Ապահովել ընկերությունների ծախսերի վերահսկողություն՝ դրանց նվազեցման նպատակային նորմատիվների սահմանման միջոցով:

7. Մշակել ստացվող տեղեկատվության օպերատիվ վերլուծության մեխանիզմ ստուգացուցակների (checklists) միջոցով՝ փոխկապակցված ցուցանիշների եւ դրանց ներկայացման ճշգրտության ավտոմատ ստուգման հնարավորությամբ:

8. Մշակել ընկերությունների ֆինանսական մոդելներ եւ ներդնել սակագնային տարբեր սցենարներում նրանց եկամուտների եւ ծախսերի թվայնացման պրակտիկան:

9. Ներդնել խթանող կարգավորման մեթոդներ:

10. ex-post կարգավորումից (վերլուծություն՝ հիմնված ընկերության նախկինում ունեցած փաստացի ծախսերի հիման վրա) շեշտադրումը փոխադրել կանխատեսումային (ex-ante) կարգավորման:

11. Սակագինը եւ/կամ դրա առանձին բաղկացուցիչները (ծախսերի մակարդակը, շահութաբերության նորմը, ներդրումները) սահմանել 3-5 տարի ժամկետով:

12. Ներդնել ՀԾԿՀ աշխատակիցների վերապատրաստման կանոնավոր համակարգ:

13. Մանրամասնորեն մշակել կարգավորողի կողմից սակագնային որոշումների կայացման բացահայտման ալգորիթմը՝ նրա գործունեության թափանցիկությունը մեծացնելու նպատակով: Որպես առաջնահերթություն՝ պետք է ստեղծվի ընկերությունների կողմից հայտերի ներկայացման բաց եւ հասկանալի համակարգ, կարգավորողի կողմից կատարվող ճշգրտումների տրամաբանական հիմնավորմամբ:

14. Մշակել արդյունավետության հիմնական ցուցանիշների (ԱՀՑ) համակարգ եւ ներդրնել կանխարգելիչ կարգավորման գործառույթ:

ՀԾԿՀ-ին, ֆինանսների նախարարությանը եւ կառավարությանը առաջարկվում է՝

15. Ապահովել պարբերական հիմունքներով կարգավորողի որոշումների անկախ գնահատման կազմակերպումը՝ հետազոտության արդյունքների պարտադիր հրապարակմամբ:

16. Նախատեսել ՀԾԿՀ բյուջեի ուղղակի ֆինանսավորում շուկայի մասնակիցների կարգավորման վճարներից:

17. Սահմանել կարգավորողի ֆինանսավորման բավարար ծավալներ, որոնք թույլ կտան պահպանել ընթացիկ աշխատակազմը եւ ներգրավել նոր մասնագետներ:

Հիշեցնենք, որ ըստ «Դելոյթ եւ Տուշ» 1-ին փուլի հաշվետվության` Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը համարվել  էր հիմնավորված:

Դիտում՝ 3907
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW