Երեւան, 21 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Ամերիկյան դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեւորման ընթացքը այնքան էլ համահունչ չէ Հայաստանի տնտեսության զարգացման առաջնայնուություններին, այսօր Երեւանում ասել է “Հայներարտբանկի” Խորհրդի նախագահ Լեւոն Բարխուդարյանը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով “Ուրբաթ” ակումբում, Լեւոն Բարխուդարյանն ասել է, որ փոքր ներքին շուկայի պայմաններում շեշտը դրվում է արտահանման վրա: Դրամի արժեւորումը, նշել է Բարխուդարյանը, ապակայունացնում է արտահանումը եւ, հակառակը` խթանում է ներմուծումը: Նա նշել է, որ այս դեպքում կա երկու ելք` կամ վարել ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն եւ ունենալ բարձր սղաճ, կամ էլ անել հակառակը: Լեւոն Բարխուդարյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում թույլատրելի է տարեկան 7-8% սղաճը: Այդ կարծիքին չի համաձայնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ բարձր սղաճը առաջին հերթին նյութական վնաս է պատճառում աղքատ բնակչությանը: “Չի կարելի խթանել արտահանողներին աղքատ բնակչության հաշվին”,- հայտարարել է նա: Տիգրան Սարգսյանը նաեւ նշել է, որ վերջին տարիների ընթացքում հայկական դրամը ամրապնդվել է ընդամենը 37-40%-ով: Նա հիշեցրել է, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Ճապոնայի ազգային դրամը արժեվորվել էր 10 անգամ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7411