ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր՝ առանց բանկում շարժական/անշարժ գույքի գրավադրման եւ/կամ երաշխավորության պահանջի: Բանկում նշել են, որ սպառողական վարկը կարելի է օգտագործել ցանկացած նպատակով (օրինակ՝ բնակարանի վերանորոգման, ավտոմեքենայի գնման, հանգստի, բուժման, ուսման վարձի վճարման եւ այլն):Հաճախորդի կողմից հայտը ստանալուց հետո բանկը կայացնում է վարկի տրամադրման որոշումը առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում:«Ունիվերսալ» վարկ ստանալու հայտ կարող են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր համապատասխանում են բանկի հետեւյալ պահանջներին.- հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ;- հայտը ներկայացնելու պահին վարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 23 տարեկան, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը:Վարկի տրամադրման հիմնական պայմանները՝ - Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 17%-ից մինչեւ 24%՝ կախված հաճախորդի կոնկրետ թիրախային խմբից;- Վարկի գումար՝ 100 000-ից մինչեւ 4 000 000 ՀՀ դրամ (մինչեւ եկամուտների հարկումից հետո 8-ապատիկ չափով՝ կախված հաճախորդի կոնկրետ թիրախային խմբից);- Վարկի ժամկետ՝ մինչեւ 5 տարի;- Առանց միանվագ միջնորդավճարի հայտի դիտարկման համար;- «Ունիվերսալ» վարկը ընձեռում է նաեւ դժբախտ դեպքերից վարկառուի անձնական ապահովագրության հնարավորություն:Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝• Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ);• Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթեր (բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն ստանում է աշխատավարձ բանկում): Tweet Դիտում՝ 15101