«Կամուրջ»-ը գործարկել է զանգերի իր նոր կենտրոնը

16.10.2015 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գործարկել է զանգերի իր նոր կենտրոնը:

Ընկերությունում նշել են, որ կենտրոն կատարված մեկ զանգի (011 27 00 00) միջոցով հաճախորդները կկարողանան ստանալ լիարժեք ինֆորմացիա:

«Մենք միշտ կարեւորել ենք նորագույն տեխնոլոգիաների ներդրումը մեր սպասարկման համակարգում: Զանգերի նոր կենտրոնը թույլ կտա օպտիմիզացնել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման գործընթացը եւ կատարելագործել հաճախորդների պահանջմունքների բավարարման մեխանիզմները»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ եւ Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:

Նրա խոսքով՝ զանգերի կենտրոնը հնարավորություն կտա նաեւ իրականացնել հաճախորդների բավարարվածության մոնիթորինգ:

«Մեզ համար առաջնային կարեւորություն է հանդիսանում սպասարկման որակը, որի բարելավման համար մենք միշտ պատրաստ ենք իրականացնել համապատասխան ներդրումներ: Վստահ եմ, որ զանգերի նոր կենտրոնը էլ ավելի կբարձրացնի մեր հաճախորդների գոհունակությունը եւ բավարարվածությունը ինչպես մեր ծառայություններից, այնպես էլ՝ սպասարկման որակից»,- հավելել է Արմեն Արեւյանը:

Դիտում՝ 15987
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW