«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը հայտարարում է նոր մրցույթ՝ Հայաստանի տնտեսական ԲՈՒՀ-երի բարձր կուրսերի ուսանողների համար: Ընկերությունում նշել են, որ գլխավոր մրցանակը եռօրյա այց է Մոսկվա, որի ընթացքում հաղթողը կանցնի ստաժավորում «Ռոսգոսստրախ» ընկերությունում, ինչպես նաեւ կհաճախի Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երից մեկի ապահովագրության դասընթացներ:Մրցույթը բաղկացած է 2 փուլից: Առաջին փուլ՝ առաջարկված թեմայով ռեֆերատների մրցույթ: Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ: Մրցույթին աշխատանք ներկայացրած բոլոր ուսանողներին «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը կտրամադրի մասնակցի վկայագիր:Երկրորդ՝ նոր ապահովագրական պրոդուկտի մշակման փուլին կարող են մասնակցել միայն այն մրցակիցները, որոնց աշխատանքներն առաջին փուլում լավագույնը կճանաչվեն: Երկրորդ փուլի մեկնարկից առաջ մրցակիցները «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության լավագույն մասնագետների հետ գործնականում կանցնեն ապահովագրական պրոդուկտի մշակման բոլոր էտապները: Հաղթողները կստանան դրամական մրցանակներ. առաջին տեղ՝ 300 հազ. դրամ, երկրորդ՝ 200 հազ. դրամ եւ երրորդ՝ 100 հազ. դրամ: «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն առաջին անգամ ուսանողների մրցույթ է անցկացրել 2013-2014 թթ.: Tweet Դիտում՝ 14440