ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 14-ի նիստում «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ին տվել է լուծարման թույլտվություն:Ինչպես հաղորդում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ընկերությունն ինքնալուծարվել է, եւ ուժը կորցրած է ճանաչվել նրա վարկային գործունեության թիվ 14 լիցենզիան:Հիշեցնենք, որ «Նորվիկ»-ը գրանցվել եւ լիցենզավորվել էր 2006թ. հուլիսին եւ ֆինանսական ծառայությունների շուկայում սկսել իր գործունեությունը նույն տարվա սեպտեմբերի սկզբին:«Նորվիկ»-ի բաժնետերը «Նորվիկ Բանկա» բաժնետիրական ընկերությունն էր (Լատվիա):ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 14-ին նիստում որոշում է կայացրել նաեւ «Ռիա Մանի Թրանսֆեր» («Ria Money Transfer») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգի վերաբերյալ: Վերջինս ներառվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, իսկ «Հայփոստ դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություն» ՓԲԸ-ին «Ռիա Մանի Թրանսֆեր»-ում մասնակցության թույլտվություն տրամադրվել: Tweet Դիտում՝ 9333