ՎՏԲ-Հայաստան Բանկն իր աշխատակիցների համար ուսուցողական դասընթացներ է կազմակերպում ինչպես Հայաստանում (ծրագրերի 80%-ը), այնպես էլ ԱՊՀ եւ Եվրոպայի այն երկրներում, որտեղ իր գործունեությունն է ծավալում ՎՏԲ Խումբը: 2015թ. սկզբից բանկի մոտ 800 աշխատակից մասնակցել է դասընթացների, որոնք ուղղված են անձնակազմի համակարգային գիտելիքների եւ հմտությունների ապահովմանը, ինչն անհրաժեշտ է բարձր արդյունքների եւ որակյալ ցուցանիշների հասնելու համար:ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ ուսուցումը գործընկերային ծրագրերի համակարգի պարտադիր բաղադրիչ մասն է: Բանկում համոզված են, որ հենց այդպիսի ձեւաչափը հնարավորություն է տալիս զարգացնել արդյունավետ համագործակցություն նոր մասնակիցների հետ եւ պահպանել հին գործընկերներին: «ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է ՀՀ ապահովագրական շուկայի առաջատար ընկերությունների հետ՝ «Ռոսգոսստրախ -Արմենիա», «Ռեսո», «Ինգո Արմենիա»: Հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի համար այդ ընկերությունների կողմից մշակվել են եզակի պրոդուկտներ ապահովագրական շուկայում: Բանկի բոլոր այն աշխատակիցները, որոնք սպասարկում են տվյալ պրոդուկտային շարքը, անցել են ինտենսիվ ուսումնական դասընթացներ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 14819