Զարգացման Հայկական Բանկին «Բյուրո Վերիտաս» միջազգային հոլդինգի կողմից շնորհվել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր:Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս հավաստագիրը փաստում է, որ բանկում ապահովված է շրջանառվող ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը, հասանելիությունը եւ ամբողջականությունը՝ միջազգային պահանջներին համապատասխան եւ ապացույցն է այն բանի, որ Զարգացման Բանկը հետամուտ է իր եւ իր հաճախորդներին վերաբերող տեղեկատվության անվտանգության, ինչպես նաեւ բանկի գործունեության անընդհատության ապահովման գործընթացում։ «Զարգացման Բանկն այսուհետ էլ ավելի հետեւողական է լինելու տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա ռիսկերի բացահայտման, կառավարման եւ նվազեցման, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձի կիրառման գործում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6048