Ամերիաբանկը ներդրել է հեռահար բանկային ծառայությունների նոր համակարգ

05.10.2015 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը CR2 իռլանդական ընկերության հետ այսօր կնքել է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր՝ BankWorld համակարգի ներդրման պայմանագիր:

Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ համակարգը Հայաստանում ներդրվելու է փուլերով եւ ամբողջովին պատրաստ կլինի 9-12 ամսում:

«Այս նախաձեռնությունն ուղղված է Ամերիաբանկի ռազմավարական նպատակներից մեկի իրագործմանը, այն է՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հաճախորդներին առաջարկել ինքնասպասարկման եւ նորարար հեռահար բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ներդրվող համակարգը լիովին նոր հնարավորություններ կստեղծի հեռահար բանկային ծառայություններից եւ ինքնասպարակման սարքերից օգտվելու համար եւ կնպաստի հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում»,- ասել է Արտակ Հանեսյանը:

Ըստ Ամերիաբանկի գլխավոր տնօրենի՝ սա «նոր խոսք է ֆինանսական շուկայում, երբ հեռահար սպասարկման բոլոր եղանակները միավորված են մեկ միասնական հարթակում»:
 
«Այսուհետ Ամերիաբանկի հաճախորդները կարող են ոչ միայն օգտվել շուկայում առկա ծառայությունների ամենամեծ փաթեթից, այլեւ վայելել արագ եւ հարմար սպասարկման բոլոր հնարավորությունները: Մենք անհամբեր սպասում ենք մոտակա ամիսների ընթացքում Ամերիաբանկի կողմից բանկային սպասարկման նորարար լուծումների փաստացի ներդրմանը եւ ուրախ ենք, որ մենք էլ մեր լուման ենք ունեցել Հայաստանում նորամուծությունների ներդրման գործում»,- ասել է CR2-ի գործադիր խորհրդի անդամ եւ կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը:

BankWorld համակարգն ունի 24/7 ռեժիմով ինքնասպասարկման մի շարք գործառույթներ, որոնք առաջին անգամ են ներդրվում հայկական բանկային շուկայում: Այն թույլ է տալիս բանկային ինքնասպասարկման սարքերի եւ հեռահար կապուղիների ինտերֆեյսը եւ առաջարկող ծառայությունների տեսականին ավտոմատ կերպով հարմարեցնել տվյալ հաճախորդի սեգմենտին՝ ապահովելով անհատականացված սպասարկում եւ առավելագույն հարմարություն:

Համակարգը նաեւ հնարավորություն է տալիս բանկոմատները վերածել անհատականացված սպասարկման կետերի, որտեղ հաճախորդը կարող է կառավարել իր բանկային հաշիվները, բանկին ուղղել տարբեր հայտեր եւ իրականացնել գործարքներ, որոնք նախկինում հասանելի էին միայն Ինտերենտ բանկինգի միջոցով, ինչպես նաեւ բանկից ստանալ անհատական առաջարկություններ՝ մշակված հատուկ տվյալ հաճախորդի համար:

Ինտերնետ եւ Մոբայլ բանկինգի, ինչպես նաեւ ինքնասպասարկման սարքերի միջոցով հնարավոր է իրականացնել անձնական դրամական փոխանցումներ (P2P payments)՝ օգտագործելով ստացողի հեռախոսահամարը կամ այլ նույնականացման տվյալ: Ստացված գումարը հնարավոր կլինի բանկոմատներից կանխիկացնել    ՝ առանց վճարային քարտերի օգտագործման:

CR2-ն ավելի քան 100 հաճախորդ ունի 60 երկրում: Նրա հաճախորդների թվում են Standard Bank-ը, Standart Chartered Bank-ը եւ այլն:

Դիտում՝ 15625
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW