Երեւան, 9 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի բանկային համակարգը ավելի լավ է զարգանում, քան հարեւան Ադրբեջանում եւ Վրաստանում:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն ասել է այս մասին այսօր Ռուս-Հայկական Համալսարանում` բանկային վերահսկողությանը նվիրված դասախոսության ընթացքում: ԿԲ նախագահը նշել է, որ Հայաստանի բանկային համակարգը անցել է երեք շրջան` մաքրման շրքան, երբ փակվեցին բանկերի 30%, կազմավորման շրջան, որի ժամանակ խստացվեցին բանկային կապիտալի չափին վերաբերող պահանջները եւ ներկայիս զարգացման շրջանը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ի տարբերություն հարեւան երկրների, Հայաստանի բանկային համակարգը առաջին երկու փուլերը անցել է բավական արագ: “Մենք կարողացանք կարճ ժամանակահատվածում մաքրել բանկային համակարգը եւ ներդնել այնպիսի բանկային չափանիշներ, որոնք ամենաարդյունավետն են տարածաշրջանում”,- ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7577