Այսօր Երեւանում անցկացվել է «Կարտոլփիլի» համաժողովը, որը կազմակերպել էր Վորլդ Վիժն Հայաստանը: Համաժողովի նպատակն էր Հայաստանից ու Վրաստանից կարտոֆիլի արտադրության ոլորտի մոտ 100 դերակատարի միջեւ կապեր ստեղծել՝ բացահայտելու երկու երկրների շուկաներում կարտոֆիլի արտադրությանն ու առեւտրաշրջանառությանը, ավելի սերտ համագործակցությանը նպաստող հնարավորությունները:«Հայաստանի համայնքներում ապրող երեխաների եւ երիտասարդների բարեկեցությանը նպաստելու նպատակով 2014-ին մեկնարկեցինք Տեղական արժեշղթաների զարգացման նախաձեռնությունը։ Վեց մարզերում ծրագիրը նպաստում է ֆերմերային տնտեսություններում կարտոֆիլի արտադրության եւ վաճառքի աճի նոր հնարավորությունների ստեղծմանը։ Միայն մեկ տարում Ալավերդու ու Ստեփանավանի տարածաշրջանում կարտոֆիլի արժեշղթայում ներգրավված արտադրողների շրջանում գրանցվել է եկամուտների 152 000 դոլարով աճ»,- ասել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը: Հայկական ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ համաժողովը միջազգային փորձի փոխանակման հարթակ է, որտեղ Հայաստանը կարող է դառնալ կարտոֆիլի տնկանյութի արտադրության կենտրոն:Համաժողովի շրջանակում կարտոֆիլի՝ 7-ից ավելի զանգվածային արտադրողներ ներկայացրել են մատակարարման ծավալները, իսկ գնորդները՝ շուկայի պահանջարկի մասին տեղեկություններ: Tweet Դիտում՝ 3254