ԿԲ-ն գնաճային ռիսկեր է տեսնում

22.09.2015 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.25%:

ԿԲ-ում նշել են, որ օգոստոսին արձանագրվել է 0.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել, ընդ որում՝ սպասվածից դանդաղ տեմպերով, եւ ամսվա վերջին կազմել է 3.6%:

Ըստ ԿԲ-ի՝ արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

«Այդուհանդերձ, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից քաղաքականության տոկոսադրույքի ակնկալվող բարձրացման պայմաններում զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի սպասումների ներքո համաշխարհային ֆինանսական եւ արժութային շուկաներում դիտվել է տատանողականության էական աճ, որը ստեղծում է գնաճային ռիսկեր»,- ընդգծել են ԿԲ-ում:

Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն օգոստոսի 11-ին իջեցվել էր 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 10.25%:

Դիտում՝ 3847
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW