Առաջարկվում է ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ արտոնել ներքին անձնագրերով
10.09.2015 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առաջարկել է, որ ՌԴ քաղաքացիները՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու հնարավորություն ունենան:
Համապատասխան առաջարկով վարչապետը հանդես է եկել կառավարության նիստի ընթացքում:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից, թե Ռուսաստանի քաղաքացիներն ինչ ընթացակարգով են գալիս Հայաստան, ինչին ի պատասխան նշվել է, որ նրանց մուտքը ՀՀ թույլատրվում է միայն ելքի անձնագրերով:
«Ռուսաստանի քաղաքացիների միայն 10 տոկոսն ունի ելքի անձնագիր: Կարծում եմ, որ ՌԴ քաղաքացիներին իրենց ներքին անձնագրերով Հայաստան այցելելու թույլատրումը կխթանի տուրիզմը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Գագիկ Եգանյանը, իր հերթին, նկատել է, որ կարճ ժամանակում վարչապետի առաջարկը հնարավոր է իրականացնել ՝ հիշելով նման փորձի առկայությունը Եվրամիության երկրներում, Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: