Ամռանը Վրաստան է այցելել ավելի քան կես միլիոն ՀՀ քաղաքացի

10.09.2015 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. ամռանը Վրաստան մեկնածների թվում առաջին տեղը զբաղեցնում են հայաստանցիները:

Խոսքը, ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների մասին է, ինչպես նաեւ այն անձանց, որոնք Վրաստան են այցելել տարանցման կամ այլ նպատակներով:

Ինչպես հաղորդում է Bizzone.info-ն, վկայակոչելով Վրաստանի զբոսաշրջության ազգային դեպարտամենտի տվյալները, ամռանը Վրաստան է այցելել 512 հազ. ՀՀ քաղաքացի, ինչը 21.5%-ով գերազանցում է անցած տարվա համապատասխան ցուցանիշը:

Հունիսին Վրաստան է այցելել մոտ 111.8 հազ., հուլիսին՝ 180 հազ., օգոստոսին՝ 220.1 հազ. ՀՀ քաղաքացի:

Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 464.3 հազ., երրորդ տեղում՝ Թուրքիան՝ 435.4 հազ. զբոսաշրջիկ։

Ռուսաստանը չորրորդ տեղում է՝ 389.9 հազ. զբոսաշրջիկով: Նրան հաջորդում է Ուկրաինան՝ 51.4 հազ. այցելու:  

Ընդհանուր առմամբ, 2015թ. 8 ամիսներին Վրաստան է այցելել 3.92 մլն զբոսաշրջիկ, ինչը 5.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Banks.am-ն ավելի վաղ անդրադարձել էր ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան հանգստի մեկնելու նախընտրությանը՝ համեմատական անցկացնելով ներգնա տուրիզմի հետ: Նյութին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 10477
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW