Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության հեռանկարները

04.09.2015 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը:

Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի եւ հետագա ծրագրերի շուրջ:

Դիտում՝ 3534

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW