Մահացել է սփյուռքահայ բարերար, գործարար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը: Մեդիամաքսին այս մասին տեղեկացրել են գործարարի ղեկավարած «Հովնանյան ինթերնեյշնլ» ընկերությունից, սակայն չեն հայտնել մահվան պատճառը: Նշենք, որ Վահագն Հովնանյանի մոտ վերջերս քաղցկեղ էր հայտնաբերվել:Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված էին հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, Հայաստանում տուրիզմի զարգացմանը։Նա ծնվել էր 1932թ. Իրաքի Քիրքուկ քաղաքում: 1959թ. եղբայրների հետ հիմնել է «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան, 1969թ. ՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ 1998-ից «Հովնանյան Ինթերնեյշնլ» եւ «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահն էր։Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ, 1976թ. ԱՄՆ-ում հայկական դպրոց է հիմնել, աջակցել ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան հայ համայնքի կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծմանը։2000թ. ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002թ.՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001թ. մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։Հովնանյանների ընտանիքի մասին կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 15338