Լեհական LOT ավիաընկերությունը վերադառնում է հայկական շուկա

31.08.2015 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. հունվարի 1-ից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի Վարշավա-Երեւան-Վարշավա թռիչքների իրականացումը:

Ինչպես հաղորդում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից, հաջորդ տարվա սկզբից LOT-ը կիրականացնի շաբաթական երեք չվերթ:

«Օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, Երեւանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթների հաճախականությունը ավելացնելու շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ չվերթների վերակազմավորման պատճառով LOT-ն այս տարվա հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երեւան թռիչքները:

Դիտում՝ 20106
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW