Լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը աղբահանություն կիրականացնի Երեւանի Արաբկիր, Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:«Նախորդ տարվա դեկտեմբերին «Սանիթեք» ընկերությունը մեկնարկեց միջազգային մրցույթի 1-ին լոտով Երեւանում աղբահանության ծառայությունների մատուցման աշխատանքները եւ այսօր սկսում է 2-րդ լոտով նախատեսված աշխատանքները: Դրանք կմեկնարկեն Արաբկիր վարչական շրջանում ու մինչեւ տարեվերջ, պայմանավորվածության համաձայն, ընկերությունը աղբահանություն կիրականացնի արդեն ամբողջ քաղաքում»,- այսօր ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:«Մինչ այս պահը ընկերությունը կատարել է 15 մլն եվրոյի ներդրում ու մինչեւ տարեվերջ նախատեսում է ներդրման ծավալը հասցնել շուրջ 20 մլն եվրոյի: Երեւան քաղաքի համար իսկապես մեծ ձեռքբերում է աղբահանության ոլորտում նմանատիպ ներդրումների ապահովումը: Մինչեւ տարեվերջ ընկերությունը կկրկնապատկի նաեւ աշխատատեղերի քանակը՝ հասցնելով այն շուրջ 1100-ի», - ասել է քաղաքապետը: Tweet Դիտում՝ 29560