Վարչապետն ընդունել է «ՌԴ-ից ժամանած ներդրողների»
14.08.2015 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մի խումբ գործարարների»:
«Վարչապետը ողջունել է նրանց այցը ՀՀ եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել տարբեր ոլորտներում նրանց կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մեր երկրում մի քանի խոշոր ծրագրերում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը: Գործարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության եւ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար», - հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրությունից պարզ չէ, թե ո՞ր գործարարներին է ընդունել վարչապետը եւ որ «խոշոր ծրագրերի» մասին է խոսքը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: