Կենտրոնական բանկի խորհրդի օգոստոսի 11-ի որոշումով` գործունեության ընթացքում թույլ տրված խախտումների համար, որպես պատասխանատվության միջոց ուժը կորցրած է ճանաչվել «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ-ին տրամադրված «Դրամական փոխանցումներ իրականացնելու» եւ «Վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնելու» թիվ 7 եւ թիվ 3 լիցենզիաների գործունեությունը: Ինչպես հայտնել են ԿԲ-ում, ուժը կորցրած է ճանաչվել «Տանդեմ Տրանսֆերս» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման եւ գործունեության թույլտվությունը, ինչպես նաեւ Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը համարվել է դադարեցված: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ զրկվում է վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իր բոլոր իրավունքներից՝ միաժամանակ շարունակելով կատարել իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Tweet Դիտում՝ 5818