Երեւան, 27 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.ՎՏԲ-Հայաստան Բանկը , որի բաժնետոմսերի 70%-ը պատկանում են ;ՎՏԲ բանկային խմբին, զարգանալու է որպես ունիվերսալ բանկ:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է "ՎՏԲ"-ի ավագ փոխնախագահ Վասիլի Տիտովը: Նրա խոսքերով, "ՎՏԲ-Հայաստան Բանկի"գործունեության զարգացումը կոչված է նպաստելու Հայաստանի տարածքում ռուսաստանցի հաճախորդների առեւտրային գործարքների սպասարկման արդյունավետության բարձրացմանը: Բանկը մտադիր է նաեւ ակտիվացնել գործունեությունը Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին տնտեսական համագործակցության ծրագրերի իրականացման ոլորտում: Վասիլի Տիտովն ասել է, որ "ՎՏԲ"խումբը հետաքրքրված է "ՎՏԲ-Հայաստան Բանկի"բաժնետոմսերի 30%-ի ձեռքբերմամբ: Նա նշել է, որ ներկայումս խումբն ուսումնասիրում բաժնետոմսերի ձեռքբերման առաջարկը, սակայն վերջնական որոշումը կախված կլինի փաթեթի գնից: Տիտովի խոսքերով, բաժնետոմսերի գնման հարցը վերջնականապես կպարզվի առաջիկա 2-3 անիսների ընթացքում: Ռուսական "Վնեշտորգբանկը"(ՎՏԲ խումբ) "Հայխնայբանկի"("ՎՏԲ-Հայաստան Բանկ") բաժնետոմսերի 70% ձեռք էր բերել 2004 թվականին: Օգոստոսի վերջին Միկա Լիմիթեդ ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր "ՎՏԲ-Հայաստան Բանկի"իրեն պատկանող 30% բաժնետոմսերը վաճառելու իր որոշման մասին: Բաղդասարովի խոսքերով, եթե "Վնեշտորգբանկը"հրաժարվի փաթեթը գնելուց, ապա այն կվաճառվի երրորդ անձին: "Այն հայտնի հայկական կազմակերպություն է, որը բանկային համակարգում լուրջ փորձ ունի՚,- ասել էր Միխայիլ Բաղդասարովը: Նա նշել էր, որ բաժնետոմսերը վաճառելու որոշումը պայմանավորված է որոշակի հիասթափությամբ` կապված "ՎՏԲ-Հայաստան"բանկի աշխատանքի արդյունքների հետ: "Նախկինում բանկը երկրի տնտեսության զարգացմանը վերաբերող ավելի շատ հարցեր էր լուծում, քան այսօր: Փողերը պետք է ներդնել ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար, սակայն երբեմն մեզանից անկախ պատճառներով դա չի հաջողվում՚,- ասել էր Միխայիլ Բաղդասարովը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Միխայիլ Բաղդասարովը բաժնետոմսերի իրեն պատկանող փաթեթը վաճառելու վերաբերյալ բանակցություններ է վարում "Սիլ կոնցերնի հետ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6766