IFC-ն կմասնակցի Որոտան համալիրի արդիականացմանը

11.08.2015 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կօգնի ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը Որոտան ՀԷԿ-երի համալիրի ձեռք բերման, շահագործման եւ արդիականացման  գործում:

Այս նպատակով IFC-ն ձեռք է բերել «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության բաժնետոմսերի 20%-ը:

Մեդիամաքսը հիշեցնում է, որ այս տարվա հունիսի 8-ին ՀՀ կառավարությունում ստորագրվել էր «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված եւ լրամշակված պայմանագիրը` ՀՀ-ի, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ:

«Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտն ասել է, որ այս գործարքն աննախադեպ է՝ ընդգծելով ընկերության շահագրգռվածածությունը՝ կատարելու մեծածավալ ներդրումներ համալիրի արդիականացման եւ լիարժեք գործարկման համար:

«Մենք ուրախ ենք հայտարարելու Որոտանի գործարքի ավարտի մասին եւ այն մասին, որ IFC-ն կմիանա մեզ որպես գործընկեր»,- ասել է Ջոզեֆ Բրանդտը:

IFC-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Տոմաշ Տելման նշել է, որ մասնավոր հատվածի մասնակցությունը կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստանում գլխավոր ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների լուծման ճանապարհին, եւ այս գործարքը կարեւոր քայլ է այդ ուղղությամբ:

«Որոտան համալիրի արդիականացումը կօգնի բարելավել էներգիայի հասանելիությունը եւ կնպաստի Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը»,- ասել է IFC տարածաշրջանային տնօրենը:

«Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ն առաջիկա 6 տարիների ընթացքում ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ $70 մլն հայաստանյան համալիրի արդիականացման եւ վերանորոգման գործում:

«Որոտանի համալիր»-ին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը:

«Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին 2014թ. փետրվարին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում պատմել էր «Որոտանի համալիր»-ի արդիականացման հետ կապված ծրագրերի մասին:

Դիտում՝ 13829
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW