Բացվել է Արդշինբանկի «Դավթաշեն» մասնաճյուղը

06.08.2015 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինբանկի «Դավթաշեն» մասնաճյուղը բացվել է օգոստոսի 5-ին՝ ք. Երեւան, Տ. Պետրոսյան փողոց 51/1 հասցեով:

««Դավթաշեն» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»,- ասել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը:

Բանկում նշել են, որ մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, իսկ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Արդշինբանկի ֆիրմային ոճին:

Դիտում՝ 26561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai