2015թ. հուլիսին Վրաստան մեկնածների թվում առաջին տեղը զբաղեցնում են հայաստանցիները:Խոսքը, ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների մասին է, ինչպես նաեւ այն անձանց, որոնք Վրաստան են այցելել տարանցման կամ այլ նպատակներով:Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալները, հուլիսին Վրաստան է այցելել 181 հազ. ՀՀ քաղաքացի, ինչը 11.9%-ով գերազանցում է անցած տարվա համապատասխան ցուցանիշը:Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 160.2 հազ. մարդ (7.9% աճ), երրորդ տեղում՝ Թուրքիան՝ 152 հազ. մարդ (12% աճ)։Ռուսաստանը չորրորդ տեղում է. Վրաստանում հուլիսին հանգստացել է 140.3 հազ. ռուսաստանցի, ինչը 6.6%-ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը:Ընդհանուր առմամբ, հուլիսին Վրաստան է այցելել 737.7 հազ. մարդ: Tweet Դիտում՝ 10679