Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

31.07.2015 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հիմնել է Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն (ԳՍԿ):

ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ մասնագիտացված կենտրոնը ուղղված է Հայաստանում այգեգործության ոլորտի (այգիների աճեցում եւ կառավարում) զարգացմանը եւ նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների եւ ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:  

Փոքր Վեդիի նոր կենտրոնը տեղի գյուղատնտեսներին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների եւ միջազգային ընկերությունների միջեւ, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ եւ տեղեկատվություն այգեգործության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։

Կենտրոնը հագեցած է լինելու հողի, ջրի եւ բույսերի հետազոտության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով։ Այն էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաեւ հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները Հայաստանի ֆերմերների ու գյուղական ՓՄՁ-ների համար։  

Կենտրոնը կազմակերպելու է Հայաստանի եւ օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ եւ դասընթացներ՝ Արարատի մարզի 25 համայնքների մոտ 2500 գյուղատնտեսների համար: Կենտրոնը ծառայելու է նաեւ որպես գործնական սեմինարների անցկացման վայր՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:  

Դիտում՝ 15928

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW