ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Յունիստրիմ» ընկերության հետ համատեղ, 2015թ. օգոստոսի 1-ի մինչեւ 2015թ. նոյեմբերի 1-ը ներառյալ անցկացնում է «Հաջողակ շահում» ակցիան բոլոր այն ֆիզիկական անձանց համար, որոնք «Յունիստրիմ» համակարգով ուղարկում եւ ստանում են դրամական փոխանցումներ: Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան շահելու ավիատոմս եւ այցելելու այն երկիրը, որտեղից ստացել կամ որտեղ ուղարկվել է դրամական փոխանցումը:Ակցիայի մասնակից են դառնում բոլոր այն անձինք, ովքեր ակցիայի անցկացման ժամանակահատվածում «Յունիստրիմ» համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերի կամ Զանգերի կենտրոնի միջոցով ուղարկել եւ/կամ ստացել են առնվազն 3 դրամական փոխանցում` նվազագույնը 1000 դոլարի կամ դրան համարժեք դրամի, եվրոյի, ռուբլու չափով:Ակցիայի ավարտին նշված ժամանակահատվածում քանակով եւ ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջեւ կխաղարկվի 5 ավիատոմս դեպի այն քաղաքներ, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված հաճախորդների` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:Բանկում հիշեցրել են, որ դրամական փոխանցումը ստանալու գործընթացն ավելի պարզեցնելու համար կարելի է օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի համար կամ ձեռք բերել VTB Transfer քարտ: Tweet Դիտում՝ 11075