10 մլն դրամ՝ նոր նախարարության տարածքի վարձակալմանը

30.07.2015 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ պետական բյուջեից միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությանը կհատկացվի 9 մլն 868  հազ. դրամ, այդ թվում՝ այս տարվա ինն ամսում 3 մլն 947 հազ. դրամ կհատկացվի տարածքի, ինչպես նաեւ գույքի եւ սարքավորումների վարձակալությանը:

Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում:

Գործադիրը հավանության է արժանացրել նաեւ վերոնշյալ նախարարությանը տարածք տրամադրելու մասին որոշման նախագիծը, որի համաձայն՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից 2015թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով կվարձակալվի Երեւանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից 400 քմ մակերեսով գրասենյակային տարածք:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի փոխանցմամբ, վարձակալվող տարածքի մեկ քմ-ի արժեքը 4934 դրամ է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Դիտում՝ 4021

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW