Հունվար-հունիսին 3.8% տնտեսական ակտիվություն է գրանցվել

20.07.2015 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունվար-հունիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 3.8% տնտեսական ակտիվություն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 14.5%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 3.3%-ով, սպառողական գները՝ 5.1%-ով, արդյունաբերական արտադրանքի գները՝ 2.3%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 0.8%-ով:

Շինարարության ծավալը 2015թ. հունվար-հունիսին անցած տարվա համեմատ աճել է 0.6%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.3%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1.5%-ով:

Միաժամանակ՝ առեւտրի շրջանառությունը կրճատվել է 8.2%-ով, արտաքին առեւտրաշրջանառության ծավալը՝ 29.8%-ով:

Արտահանման եւ ներմուծման ծավալները կրճատվել են՝ համապատասխանաբար 11.2% եւ 36.2%-ով:

Դիտում՝ 10905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW