ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Hilton Wordwide ցանցի մաս դարձող DoubleTree by Hilton հյուրանոցի բացման արարողությանը:Հյուրանոցի բացումը կատարել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին, ընկերության բաժնետեր Ջովաննի Գասպարինին:DoubleTree by Hilton հյուրանոցը կառուցվել է պետական-մասնավոր համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ նախկին հեծանվահրապարակի տարածքում, «Ռենկո» ընկերության կողմից, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: ՀՀ նախագահին ներկայացվել է նաեւ Երեւան քաղաքի նախկին հեծանվահրապարակի տարածքի զարգացման նախագիծը, ըստ որի «Ռենկո» ընկերությունը նախատեսում է իրականացնել բնապահպանական նախագիծ՝ նախկին հեծանվահրապարակի տարածքի մնացած հատվածի համար՝ ստեղծելով կանաչ տարածքներ եւ շատրվաններ, ինչի շնորհիվ հանրային եւ առեւտրային հատվածը կդառնա առավել հրապուրիչ։ Ընկերությունը նախագծի շինարարական աշխատանքները նախատեսում է իրականացնել 5 տարվա ընթացքում՝ կատարելով 130-150 մլն եվրոյի ներդրում։ Tweet Դիտում՝ 7061