Երեւան, 17 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայկական 21 առեւտրային բանկերից 4-ը` “Հայէկոնոմբանկ”-ը, “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ”-ը, “Ինեկոբանկ”-ը եւ ”ՎՏԲ-Հայաստան Բանկ”-ը դիմել են միջազգային գործակալություններին` վարկանիշ ստանալու նպատակով:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վարկանիշային Moody’s գործակալության ներկայացուցիչներն արդեն գտնվում են “Հայէկոնոմբանկում“, եւ սպասվում է, որ վարկանիշը բանկին կշնորհվի մեկ ու կես ամսվա ընթացքում: “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ”-ը եւ “Ինեկոբանկ”-ը բանակցություններ են վարում Fitch Ratings եւ Moody’s վարկանիշանիյին գործակալությունների հետ, իսկ “ՎՏԲ-Հայաստան Բանկը”` Fitch-ի հետ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, եւս 5 հայկական բանկեր /”Արարատ-Բանկ”, Զարգացման Հայկական Բանկ, “Պրոմեթեյ Բանկ”, “ԻԹԲ Միջազգային առեւտրային բանկ” եւ “Յունիբանկ“/ պատրաստվում են վարկանիշ ստանալու նպատակով դիմել միջազգային գործակալություններին` մինջեւ այս տարվա վերջը, կամ հաջորդ տարվա ընթացքում: Այս տարվա հունիսին Fitch վարկանիշային գործակալությունը Հայաստանին շնորհեց BB- /BB մինուս/ սուվերեն վարկային վարկանիշը, իսկ օգոստոսին բարձրացրեց Հայաստանի վարկանիշի աստիճանը մինչեւ BB: Այս տարվա հուլիսին Moody’s Investors Service-ը Հայաստանին շնորհեց Ba2 վարկանիշը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8329