Տնտեսագետ. ՀՀ կառավարության պարտքը կառավարելի է եւ ոչ ռիսկային

16.07.2015 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն այսօր ասել է, որ ՀՀ կառավարության պարտքը «կառավարելի է եւ ոչ ռիսկային»:

Այս մասին տնտեսագետն ասել է լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեզ հուզում է այն խնդիրը, որ վերցված վարկերը լինեն նպատակասլաց, օպտիմալ կառուցվածքով, իսկ սպասվող արդյունքը՝ տեսանելի»,- ասել է նա:

Անդրադառնալով ՀՀ պետական պարտքը՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ տարանջատելու որոշմանը՝ Աշոտ Թավադյանը պարզաբանել է, որ դա պայմանավորված է «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով:

Տնտեսագետն ընդգծել է, որ ՀՀ տնտեսության զարգացման սցենարները փոխկապակցված են երկրի ունեցած վարկերի հետ եւ կարեւորել է տնտեսության զարգացման սցենարի ճշգրտումները:

«Մեր հիմնական նպատակը պետք է լինի պատրաստի արտադրանքի արտահանման աճը:  Տնտեսության զարգացմանը կնպաստի նաեւ գունավոր մետաղների մշակումը, նանոտեխնոլոգիաների զարգացումը եւ ռազմավարական բնույթի արտադրանքի ստեղծումը»,- ասել է Աշոտ Թավադյանը՝ հավելելով, որ ռազմավարական արտադրանքի հարցում Հայաստանը կարող է օգտվել ԵՏՄ ստեղծած հնարավորություններից:

Տնտեսագետն անդրադարձել է նաեւ ռուսական ռուբլով եվրոպարտատոմսերի թողարկման նպատակահարմարությանը՝ այն համարելով արդարացված մոտեցում:

«Կարծում եմ՝ դրանից ստացված միջոցները պետք է ուղղվեն այն ապրանքների արտահանմանը, որոնք խոր վերամշակման են ենթարկվում եւ պահանջարկ ունեն Ռուսաստանում»,- ասել է տնտեսագետը:
    

Դիտում՝ 3256

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW