Երեւան, 13 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, որ դրամական փոխանցումները մեծ նշանակություն ունեն աղքատության հաղթահարման եւ Հայաստանի տնտեսական աճի խթանման համար:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի ԿԲ նախագահն ասել է այս մասին` ելույթ ունենալով Երեւանում “Դրամական փոխանցումներ: Բանկային ծառայություններ” միջազգային միջբանկային համաժողովում, որի կազմակերպիչներ են ”Պլանետա Դիասպոր” ընկերությունը եւ “Անելիք-դրամական փոխանցումներ” համակարգը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի շատ ընտանիքների համար հարազատներից ստացված դրամական փոխանցուները եկամուտի հիմնական աղբյուրն են հանդիսանում: Միունույն ժամանակ, նշել է նա, տարեց տարի ավելացող դրամական փոխանցուների ծավալները հանգեցնում են տնտեսության դոլարիզացիային, որի կրճատումը արդիական խնդիր է Հայաստանի Կենրոնական բանկի համար: ԿԲ ղեկավարը վստահություն է հայտնել, որ առանց դոլարիզացիայի մակարդակի կրճատման` Հայաստանի տնտեսությունը կլինի առավել խոցելի եւ կախված արտաքին գործոններից: “Նվազեցնելով դոլարիզացիայի ծավալները` մենք ապրապնդում ենք մեր տնտեսության կայունությունը”, - ասել է Տիգրան Սարգսյանը: ԿԲ նախագահը վստահություն է հայտնել, որ դրամական փոխանցուների համարագերը կարող են աջակցել դոլարիզացիայի մակարդակի կրճատմանը, եթե սկսեն աշխատել նաեւ ազգային դրամով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7312